Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 140-Ա 14.02.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/86» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի կողմից ներկայացված Մարտի 8-ի կանանց միջազգային օրվա կապակցությամբ նվերների փաթեթների  գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/86» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Զաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ  /հանձնաժողովի նախագահ/
Հ. Ազատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ
Վ. Սոլակյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության առաջատար  մասնագետ
Հ. Դավթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության առաջատար  մասնագետ
Մ. Զաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության առաջին կարգի  մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ