Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 232-Ա   13.03.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 431-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, հաշվի առնելով «Երևան խելացի քաղաք» ռազմավարության մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահի 08.02.2018թ.  հ.01/18 և 06.03.2018թ. հ.03/18 գրությունները`        
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N431-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածը՝ «Թոմաս Մազեջյան - «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի տնօրեն» բառերից հետո լրացնել  «Էդուարդ Ներսիսյան -  Թվային Հայաստան» հիմնադրամի գլխավոր տնօրեն, Մարինա Մխիթարյան-ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարական լաբորատորիայի ղեկավար»   բառերով:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ