Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.04.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 235-Ա  03.04.2017թ.


 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 29.03.2017թ. հ.02/38-5550  գրությունը՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին  Երևանի քաղաքապետարանի և Սվեդիշ Նեյշընըլ Ռոուդ Քընսալթինգ ընկերության  միջև ստորագրված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ  ամրապնդման նպատակով խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում առաջացած միջազգային արբիտրաժային դատարանի ծախսերի վճարումն ըստ միջազգային արբիտրաժի կողմից ներկայացված  վճարման պաահանջագրի, վճարելու  նպատակով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին, որպես նվիրատվություն, հատկացնել 16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։  
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ