Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.03.2016

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

236-Ա   09.03.2016թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունվարի 15-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.35-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով «Հայ Մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահի գրությունը` մանկական գլխուղեղային կաթված ախտորոշումով հիվանդ երեխաների վերականգնողական բուժման ծրագրի կազմակերպմանն աջակցելու նպատակով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից  «Հայ մայրեր» ՀԿ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 2470.0 (երկու միլիոն  չորս  հարյուր յոթանասուն) հազար դրամ՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։    
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ