Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.04.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 262-Ա  19.04.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/101» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված էլեկտրատեխնիկայի և կենցաղային սարքավորումների ձեռքբերման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/101 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն.Ղուկասյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Տ.Շահբազյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի  մասնագետ
Ս.Ամիրխանյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ
Օ.Մկրտչյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Սոց, ապահովության, առողջապահության և
ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Ս.Ղարագյոզյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Մեժունցին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ