Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

29-Ա 29.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 20.01.2020թ. հ.20/5032 գրությունը՝ 2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար.
1. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.0 (վեց հարյուր) հազար դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ