Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


3-Ա 12.01.2021թ.


«ԵՔ-ԲՄԾՁԲ-21/11» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի ջրային կառույցների շահագործման և պահպանման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-21/11» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մեհրաբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Ամրոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի առաջատար մասնագետ
Գ. Մանուկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ս. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 13-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ