Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

302-Ա 01.04.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/116» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետի կողմից ներկայացված 2021 թվականի համար նախատեսվող «տվյալների հաղորդում» ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/116» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ի. Կուբատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Տ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետի տեղակալ
Ն. Մելիքյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության գլխավոր մասնագետ
Դ. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Զարբաբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության սոցիալական մեդիայի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ