Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

305-Ա 01.04.2021թ.


«ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-21/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված սննդամթերքի (խտացրած կաթ, ջեմ) գնման հայտերը.
1. Ձևավորել «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-21/2» ծածկագրով հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Ասատրյան «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿԻ-ի տնօրեն
/հանձնաժողովի նախագահ/
Ք. Վարդանյան «Երևանի թիվ 89 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի տնօրեն
Ե. Բադալյան «Երևանի թիվ 62 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի տնօրեն
Ի. Խաչատուրովա «Երևանի թիվ 25 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի տնօրեն
Լ. Քոթանջյան «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի տնօրեն
2. Հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3. Սահմանել, որ հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 10:20-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ