Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
306-Ա 13.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի հասարակական տրանսպորտի կարգավորման ու բարեփոխման և «Երևան համայնքի համար ավտոբուսների ձեռքբերման ծրագիր»-ի իրականացման հրատապությունը.
1. Հանձնարարել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի (այսուհետև՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ) տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Ն. Մարտիրոսյանին «Երևան համայնքի համար ավտոբուսների ձեռքբերման ծրագիր»-ի շրջանակներում հայտարարվող մրցութային փաթեթը համաձայնեցնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ։
2. ՎԶԵԲ-ի կողմից հաստատված մրցութային փաթեթի հիման վրա հայտարարել մրցույթ՝ ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն։
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Ն. Մարտիրոսյանին։
4. Սույն կարգադրության կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ. Սարգսյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌՍՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ