Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.04.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

N 317-Ա,09.04.2015թ.


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մշակութային եղեռն–խաչքարերի խորհուրդը» խորագրով, 2015 թվականի ապրիլի 18-ից մինչև սեպտեմբերի 30-ը, Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած պուրակի հատվածում, բացօթյա ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

Աշխատանքային խմբի ղեկավար

Արամ Սուքիասյան Արամ Սուքիասյան Երևանի քաղաքապետի տեղակալ

Աշխատանքային խմբի քարտուղար
Արմեն Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
Աշխատանքային խմբի անդամներ
Տիգրան Բարսեղյան Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Արա Սադոյան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Կամո Մովսեսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ
Սամվել Մհերյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարութան և բարեկարգման վարչության պետ
Ռուբեն Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ - ռեժիսոր
Աշոտ Գրիգորյան «Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն


Սամվել Կարապետյան Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ - հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք
Արտակ Համբարձումյան Քանդակագործ, խաչքարագործ
Սահակ Սահակյան «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահ» ՍՊԸ-ի տնօրեն
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապա-տասխան վարչությունների պետերի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ