Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

364-Ա 14.04.2021թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի հ.112-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևան համայնքի և «Դե Վի Սան» ՍՊԸ-ի միջև 20.05.2020թ. կնքված «Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման» պայմանագիրն ու Երևանի քաղաքապետի տեղակալի 09.04.2021թ. հ.02/09-37120հ գրությունը՝ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի պարտավորությունների մարման նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին հատկացնել 14231.0 (տասնչորս միլիոն երկու հարյուր երեսունմեկ) հազար դրամ՝ լիազորելով կնքելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ