Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

40-Ա 14.1.2022թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-22/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված սննդի փաթեթների ձեռքբերման գնման հայտը:
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-22/3» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Բաբաջանյան Հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն/հանձնաժողովի նախագահ/
Ք. Բադալյան Հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահ
Գ. Ալավերդյան Հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Պ. Սիմոնյան Հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ուսուցիչ
Ն. Գսպոյան Հ 175 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն տնտ. գծով
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մովսեսյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ