ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
409-Ա 01.04.2020թ.


«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ներկայացված՝ Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկմամբ) գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Ոստանիկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Խաչատրյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա. Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ռ. ՈՒմրոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Վ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Մ. Կիրիմյան Վերելակային տնտեսության փորձագետ
Մ. Ասլանյան ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ