Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

42-Ա 17.1.2022թ.


«ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 314-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 3756-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 117-րդ կետը.
1. Հաստատել «Երևանի հ.186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. «Երևանի հ.186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողություն¬ների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ