Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

427-Ա 10.05.2019թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 12), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 30.04.2019թ. հ.02/9-32318հ և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 15.04.2019թ. հ.22/01-6712 գրությունները.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից Հաղթանակի, Երկրապահի և խաղաղության տոների առթիվ վարչական շրջանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին և 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամ ազատամարտիկներին հատկացնել 1930.0 (մեկ միլիոն ինը հարյուր երեսուն) հազար դրամ՝ համաձայն հհ.1 և 2 հավելվածների։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ