Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

429-Ա 03.05.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ.380-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 21-ի ««Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում աուդիտորական առաջադրանք իրականացնելու մասին» հ.380-Ա կարգադրության 1-ին կետում «ապրիլի 30» բառերը փոխարինել «մայիսի 11» բառերով, իսկ 2-րդ կետում «Կ. Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ