ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

45-Ա 20.1.2022թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1178-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/6» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին» N 1178-Ա կարգադրության.
1) 1-ին կետում «Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ» բառերով, «Է. Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ» բառերը փոխարինել «Է. Թարփոշյան «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության տնօրեն» բառերով, «Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ» բառերը փոխարինել «Կ. Հակոբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լ. Հովհաննիսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ