Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
46-Ա 20.01.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/17» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված համակարգչային տեխնիկայի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/17» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
/հանձնաժողովի նախագահ/
Մ. Գրիգորյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Ն. Գալստյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇ կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի պետ
Հ. Բադալյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇ կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մովսեսյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ. Արամյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 21-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ