Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


464-Ա 16.05.2019թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/106 » ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված անվադողերի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/106 » ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Տեր-Թորոսյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Դավթյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ
Ա. Հայրապետյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի տեղակալ
Վ. Մարգարյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի գլխավոր մասնագետ
Է. Հարոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Համբարձումյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 17-ին, ժամը 10:20-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ