Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
47-Ա 20.01.2021թ.


«ԵՔ-ԳՀԾՁԲ-21/74» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված մարդատար ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-21/74» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Զեյնալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գաբոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ա. Ղազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ժ. Բալաբանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության համակարգչային տեխնիկայի սպասարկող (հանձնաժողովի անդամ)
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի երկրորդ կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ