Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

481-Ա 14.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում «Մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում» մրցույթի իրականացման անհրաժեշտությունը.
1. Հանձնարարել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի (այսուհետև՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ) տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Ն. Մարտիրոսյանին հայտարարել մրցույթ՝ ԵՆԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն (հիմք՝ ՀՀ և ԵՆԲ միջև 2008թ. փետրվարի 29-ին կնքված Շրջանակային համաձայնագրի 6-րդ հոդված)։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Ն. Մարտիրոսյանին։
3. Սույն կարգադրության կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ. Սարգսյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ