Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


484-Ա 22.05.2019թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում մանկապարտեզների համար կահույքի ձեռքբերման նպատակով համապատասխանաբար՝ «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-19/26-1», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-19/26-2», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-19/26-3», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-19/26-4», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-19/26-5» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրով ձեռք բերվող գույքը բաշխել՝ ըստ Երևանի մանկապարտեզների՝ համաձայն N1 հավելվածի։
2. Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման և ըստ մանկապարտեզների բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողովներ՝ ըստ վարչական շրջանների՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի հանձնման և բաշխման աշխատանքները՝ ըստ մանկապարտեզների։
4. Հանձնարարել սույն կարգադրության N1 հավելվածում նշված մանկապարտեզ ՀՈԱԿ–ների տնօրեններին՝ սահմանված կարգով իրականացնել գույքը հաշվեկշիռ ընդգրկելու աշխատանքները։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ