Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

54-Ա 20.1.2022թ.

 

«ԵՔ-ԷԱՃԾՁԲ-22/39» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-22/39» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Օհանյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Բագրատունյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Ալոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լ. Հովհաննիսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ