Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

58-Ա 25.1.2022թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 316-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 4367-Ա որոշման N 2 հավելվածի 31-րդ կետը՝ 2022 թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում իրականացնել 2020 թվականին իրականացված համակարգի գնահատման աուդիտի վերստուգման գործընթաց։
2. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում վերստուգում իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Հ.Հակոբյանին (խմբի ղեկավար) և Ա.Ավետիսյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ