Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

60-Ա 01.02.2020թ.


«ԵՔ-ԳՀԾՁԲ-20/58» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված համակարգչային սարքավորումների սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-20/58» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Մ. Մանուկյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Դավթյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ
Ա. Հայրապետյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի տեղակալ
Գ. Պողասյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր
Է. Հարոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ

2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 13-ին, ժամը 11:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ