Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 612-Ա   05.12.2018թ.

 «ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-18/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված ծառայողական ավտոմեքենաների համար անվադողերի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-18/3» ծածկագրով հրատապ մեկ անձ ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևան քաղաքի  Դավթաշեն  վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/      
Ն. Գալստյան Երևան քաղաքի  Դավթաշեն  վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇ կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ   
Ա. Կարապետյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական  շրջանի  ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Ս. Թադևոսյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական  շրջանի  ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետի ժ/պ
Ա. Մովսեսյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
2. Հրատապ մեկ անձ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ հրատապ մեկ անձ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Հրատապ մեկ անձ ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ