Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
663-Ա 03.07.2020թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/150» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տնտեսական ապրանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/150» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն. Մամուլյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Գրիգորյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
Գ. Դալլաքյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ
Մ. Կարապետյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջին կարգի մասնագետ
Տ. Պողոսյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային օպերատոր-սպասարկող
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընղթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ