Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
665-Ա 04.07.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով 2019թվականի երկրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 և 2 հավելվածների:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ