Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
667-Ա 04.07.2019թ.

 ԵՐԵՎԱՆԻ «ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2017- 2019թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը՝ սույն թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 9-ը իրականացնել Երևանի «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2017-2019թթ. գործունեության ուսումնասիրություն։


2. Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

 

Աշխատանքային խմբի ղեկավար

Արթուր Ավետիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության պետ

 

Աշխատանքային խմբի անդամներ

Սահակ Հարությունյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Էդգար Ալեքսանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Վարդան Դուրյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Բենիկ Ղահրամանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Նարեկ Գրիգորյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջին կարգի  մասնագետ
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ։

3.Ընկերության տնօրենին` ուսումնասիրության իրականացման ժամանակահատվածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։
4.Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ամփոփել և ներկայացնել Երևանի քաղաքապետին։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ