Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
668-Ա 04.07.2019թ.

 ԵՐԵՎԱՆԻ «Կ.ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2017- 2019թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի հ.383-Ն որոշմամբ.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը՝ սույն թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ը իրականացնել Երևանի «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2017-2019թթ. գործունեության ուսումնասիրություն։
2. Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

 

Աշխատանքային խմբի ղեկավար

 

Արթուր Ավետիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության պետ

 

Աշխատանքային խմբի անդամներ

 

Գուրգեն Դարբինյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Փիրուզա Հակոբյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

Սահակ Հարությունյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

Արտակ Հովհաննիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր  մասնագետ
Էդգար Ալեքսանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Արսեն Թովմասյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Արմեն Մելիքջանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Վարդան Դուրյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Սուրեն Սարգսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Էլյա Ղազարյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Անահիտ Առաքելյան-  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Բենիկ Ղահրամանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Արսեն Բաբայան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ
Նարեկ Գրիգորյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի  մասնագետ
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ։

3.Ընկերության տնօրենին` ուսումնասիրության իրականացման ժամանակա-հատվածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։

4.Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ամփոփել և ներկայացնել Երևանի քաղաքապետին։

5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ