ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

692-Ա 24.12.2018թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ, ՍԱՏԿ ԵՎ ՔԿԱԳԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը.
1. Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին (բացառությամբ սոցիալական ծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների) խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2018թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ոչ ավել, քան մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2018թ. բյուջեով բաժինների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ