Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
700-Ա 13.07.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝
1.2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ. 2-ի:
2. Ընդունել ի գիտություն՝ 2020 թվականի պարգևավճարների ֆոնդից 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ