Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.09.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

781-Ա 01.09.2021թ.

 

«ԵՔ-ԷԱՃԾՁԲ-21/7» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված փաստաթղթերի արխիվացման ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-21-7» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ. Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետի ժ/պ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Գաբոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արձանագրային և արխիվային գործերի բաժնի գլխավոր մասնագետ
Շ. Մատինյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ղազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և
սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման
բաժնի 2-րդ կարգի մասնագետ
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Է. Հարոյանին:
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 09:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ