Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.09.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

787-Ա 02.09.2021թ.

 

«ԵՔ-ԳՀԾՁԲ-21/174» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված նախագծանախահաշվային աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-21/174» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Դեմիրչյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Է. Բայրամյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ /գնահատող/
Ս.Կիրակոսյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ /գնահատող/
Ա.Վաթյան

Վ.Գևորգյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի առաջատար մասնագետ /բացող/
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի գլխավոր մասնագետ /բացող/

2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի առաջատար մասնագետ Ս. Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ