Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.09.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

841-Ա 17.09.2021թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ. 197 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 314-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 3756-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 117-րդ կետը.
1. Հաստատել «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Հ.ՍԱՐԳՍՅԱՆ