Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.09.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

850-Ա 22.09.2021թ.

 

«ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/73» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի հ. 50/1 շենքի դիմացի այգու անցուղու աստիճանների վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/73» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Կ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման բաժնի առաջատար մասնագետ
Ե. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ
Կ. Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Հ . ՍԱՐԳՍՅԱՆ