Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

854-Ա 06.09.2019թ.


«ԵՔ-ԳՀԾՁԲ-19/176» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված վարչական շենքի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/176» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Գասպարյան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Մարտիրոսյան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի ժ/պ
Հ. Թորոսյան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Սողոմոնյան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համակարգչային օպերատոր-գործավար
Ա. Կարապետյան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պարետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ. Արամյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ