Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

886-Ա 01.10.2021թ.


«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում իրականացնել 2020-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։
2. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար), Հ.Հակոբյանին և Ա.Դանիելյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ