ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

887-Ա 01.10.2021թ.

 

«ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/32» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված կահույքի ձեռքբերման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/32» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Ներսիսյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի տնտեսվար /հանձնաժողովի նախագահ/
Մ. Մալխասյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ

Ա. Գրիգորյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի գլխավոր մասնագետ

2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ