Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

888-Ա 01.10.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 812-Ա
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով 16.08.2021թ. կնքված N «ԵՔ-ԲՄԾՁԲ-21/16» գնման պայմանագրի հիման վրա կնքված 07.09.2021թ. N 1 համաձայնագիրը և 13.09.2021թ. N 2 համաձայնագիրը՝
1. Երևանի քաղաքապետի 2021թ. սեպտեմբերի 10-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» կարգադրության 3-րդ կետում «16.09.2021 թվականին» բառերը փոխարինել «15.10.2021 թվականին» բառերով: Իսկ «2021 թվականի սեպտեմբերի 17-ը» փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 18-ը» բառերով:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ Հ. Հովհաննիսյանի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Դ. Համբարյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ