Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

896-Ա 08.10.2021թ.


«ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/51» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված գրենական պիտույքների փաթեթի ձեռքբերման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/51» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Գրիգորյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Կ. Դավթյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ բաժնի գլխավոր մասնագետ
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մովսեսյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ