Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
901-Ա 01.09.2020թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/182» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված սարքերի և սարքավորումների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/182» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ /հանձնաժողովի նախագահ/
Վ. Զեյնալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ
Ժ. Բալաբանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության համակարգչային տեխնիկայի սպասարկող
Հ. Բաբաջանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի 2-րդ կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ