Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

902-Ա 11.10.2021թ.


«ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/84» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 10 - Ս.Նովա 20 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/84» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Կ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Դ. Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Ե. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Ղավալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի առաջին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի առաջատար մասնագետ Ա. Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ