Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

903-Ա 12.10.2021թ.

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԹԻՎ L3293-ICB/CW-T5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՏՎԱԾ C-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ԱՎԱՐՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևանի քաղաքապետարանի և «Տիրենա Սքավի» (Իտալիա) ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված թիվ «L3293-ICB/CW-T5 Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի ճանապարհային հանգույցների կառուցում, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարություն» պայմանագրով Հատված C-ում կատարված և ավարտված աշխատանքների շահագործման նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.


Հանձնաժողովի նախագահ
Հր. Սարգսյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ


Հանձնաժողովի անդամներ
Վ. Զաքարյան «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Երևանի ԳԳ մասնաճյուղի ԳԲՑ ընթացիկ նորոգման, ընդլայնման և ՆՏԳՀ շին հավաքակցման աշխատանքների բաժնի պետ (համաձայնությամբ)
Ս. Դարբինյան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերություն, «Մաշտոց» շահագործման շրջանի պետ (համաձայնությամբ)
Կ. Աղաջանյան ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան (համաձայնությամբ)
Վ. Վարդանյան ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության ավագ մասնագետ (համաձայնությամբ)
Ա. Օհանյան «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության «Հյուսիս» ՇՏ «Մալաթիա-Սեբաստիա» տեղամասի պետ (համաձայնությամբ)
Հ․ Դանիելյան «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության «Հյուսիս» ՇՏ «Մաշտոց» տեղամասի պետ (համաձայնությամբ)
Դ․ Բ․ Լուիջի «Տիրենա Սքավի» ընկերության Կապալառուի ներկայացուցիչ
Ռ․Բաղդասարյան «Խաչար» ՍՊԸ ենթակապալառու ընկերության ներկայացուցիչ
Պ․ Մորիս Էջիս Ինթերնեյշնլ նախագծող ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Պ․ Շեվալ Էջիս Ինթերնեյշնլ ընկերության տեխնիկական վերահսկողության թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Ա․ Ավետիսյան Էջիս Ինթերնեյշնլ նախագծող ընկերության ենթակապալառու «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ․ Չիլինգարյան «ՍՈՒՖԵՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա.Համբարձումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Նարինյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտնեսության և բազմաբնակարան շենքերի (ՊՇԿՄ) հետ աշխատանքների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Թովմասյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ
Մ․ Ղազարյան «Երքաղլույս» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետ
Վ․ Գրիգորյան «Երքաղլույս» ՓԲ ընկերության թիվ 2 սպասարկման տեղամասի պետ
Խ․ Հակոբյան «Երքաղլույս» ՓԲ ընկերության թիվ 2 սպասարկման տեղամասի ավագ ճարտարագետ

 

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավարին։
3. Սույն կարգադրության կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր. Սարգսյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                             ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ