Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.12.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 904-Ա  20.12.2017թ.

 
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին (բացառությամբ սոցիալական ծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների) խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ոչ ավել, քան մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2017թ. բյուջեով բաժինների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և վարչական շրջանների ղեկավարների վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա:

 

        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ