Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

907-Ա 12.10.2021թ.


«ԵՔ-ԳՀԽԱՇՁԲ-21/97» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից ներկայացված Գր. Լուսավորիչ - Մաշտոց խաչմերուկի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԱՇՁԲ-21/97» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Սաֆարյան Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի պետ /ԳՊ/ԳԱՊ/
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓԱ բաժնի առաջատար մասնագետ /ԳՊ/ԳԱ/
Ա. Իսկանդարյան Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓԱ բաժնի գլխավոր մասնագետ /ԳՊ/ԳԱ/
Գ. Սերոբյան Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ /ԳՊ/ԲԱ/
Ռ. Այվազյան Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ /ԳՊ/ԲԱ/
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի առաջատար մասնագետ Ս. Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ