Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
946-Ա 15.09.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում մանկապարտեզների համար տնտեսական ապրանքների ձեռքբերման նպատակով համապատասխանաբար՝ «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-20/142-2», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-20/142-3», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-20/142-1» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրով ձեռք բերվող գույքը բաշխել՝ ըստ Երևանի վարչական շրջանների՝ համաձայն N1 հավելվածի։
2. Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման և բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողովներ՝ ըստ վարչական շրջանների՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի հանձնման և բաշխման աշխատանքները։
4. Հանձնարարել սույն կարգադրության N2 հավելվածում ընդգրկված պատասխանատուներին՝ սահմանված կարգով իրականացնել գույքը հաշվեկշիռ ընդգրկելու կազմակերպման աշխատանքները:
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ