Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

956-Ա 17.09.2020թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.13 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 18-ի N 527-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1-ը «Երևանի հ.13 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացնել 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։
2. «Երևանի հ.13 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու են աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Գևորգյանը (խմբի ղեկավար) և Կ.Ափինյանը:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ