Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

989-Ա 01.11.2019թ.

«ԵՔ-ԲՄԾՁԲ-20/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված 2020 թվականի համար նախատեսվող մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-20/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Զեյնալյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)
Հ. Մելքումյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)
Ա. Ավետիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի երկրորդ կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ս. Հայրապետյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ